Երեքշաբթի, 2012-02-22, 11:19 PM
Ողջունում ենք Гость

Բովանդակություն

Բազմացում [227]
Թութակների բազմացմանը վերաբերվող հարցեր
Վարժեցում [46]
Թութակների վարժեցմանը վերաբերվող հարցեր
Այլ խնդիրներ [148]
Թութակներին վերաբերվող և այլ բաժիններ չմտած հարցեր
Խնամք [144]
Թութակների խնամքին վերաբերվող հարցեր

Վիճակագրություն


Կայքում են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ 0

Մուտքի էջ

Անուն կայքում:
Ծածկագիր:

Google Որոնում



Share |








Exchange Rates of Armenian Dram (AMD)





Գլխավոր » Հարց ու պատասխան [ Տալ հարցը ]
Այստեղ դուք կարող եք տալ թութակների խնամքի,վարժեցման, բազմացման և այլ հարակից խնդիրների վերաբերյալ հարցեր: Հարցի պատասխանը կտրվի մեկ օրվա ընթացքում:
Հարգելի կայքի այցելուներ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ այսուհետև ոչ հայատառ գրված հարցերին պատասխաններ չեն տրվելու: Հարցերը կարող եք հղել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ օգտվելով տվյալ լեզվի քերականության, ուղղագրության կանոններից և տառերից:

Բազմացում [227]
Թութակների բազմացմանը վերաբերվող հարցեր
Վարժեցում [46]
Թութակների վարժեցմանը վերաբերվող հարցեր
Այլ խնդիրներ [148]
Թութակներին վերաբերվող և այլ բաժիններ չմտած հարցեր
Խնամք [144]
Թութակների խնամքին վերաբերվող հարցեր

Kayqi gradaranum kan hamapatasxan grqer - kardaceq!

Արմեն ձեզ առաջարկվել է կապվել Միշայի հետ /055224728/ և պարզաբանել այդ հարցը հեռախոսով, Միշան կամ կառաջարկի ձեզ մեր թութակներից կամ կասի ում կարող եք դիմել...
Հարցրել է: Armen

Խնդրում եմ ավելի կոնկրետ բացատրել խնդիրը, քանի որ դժվարությամբ աչք բացելը ու միքիչ պասիվը հասկանալի ձևակերպումներ չեն...

Հարցրել է: Վարդան Սաֆարյան

:) Սա միքիչ երկար պատմություն է, բայց մի քանի բառով պետք է ասեմ հետևյալը
2002 թվականից գնել ենք առանձնատուն Երևանի Մարաշ թաղամասում ուր բնակվում ենք մինչ հիմա: Տանը հարակից ունենք մոտ 1000 մետր այգի ու հորս հետ որոշեցինք որ մի մեծ ասատավանդակ կառուցենք: Երկար չենք մտածել - շատ հեշտ որոշեցինք որ ազատավանդակը բնակեցնելու ենք թութակներով - և ես և հայրս  շատ ենք սիրում բնությունը և աշխատում ենք միշտ ինչ-որ կերպ շփում ունենալ դրա հետ - հիմա մեր այգում ապրում են նաև կրիաներ, ոզնիներ, ձմռանը կերակրեով այգուն ենք վարժեցրել Մարաշում ազատության մեջ ապրող սկյուռերի - ձմեռները առավոտյան շուտ գալիս են մեր այգի պոպոք ուտել... 
Ազատավանդակները բնակեցրել էինք անմեկիններով /ֆիշերի, վարդաայտ կանաչ ու դեղին տարատեսակներով/ ու կարելաներով: Երևի ամեն մեկից երկու- երեք զույգ ունեինք: գնել էինք շատ հայտնի թութակ պահող Սուրիկից:
Երկու երեք տարի անց զգացինք, որ կլոր տարի դուրսը պահելով մենք չենք կարող շատացնել տեսակները ու կառուցեցինք այգու վերջում թութականոց - հիմա մենակ տասական ժակո ու սենեգալ ունենք, էլ չեմ ասում ուրիշ տեսակների մասին - ընդհանուր առմամբ մոտ 15 տեսակի թութակ ունենք ու հիմա մտածում ենք կրկնապատկենք մեր թռչնանոցը քանի որ արդեն աչքներս դրել ենք նոր ու Հայաստանում կամ շաատ հազվագյուտ կամ ընդհանրապես բացակայող տեսակների վրա:
Պարզապես մենք ուզում ենք որ Հայաստանում առաջանան մարդիկ որոնք իրենց ազատ ժամանակը նախընտրում են ծախսել ոչ թե "քուչում լռվելու" կամ "սերիալ նայելու" այլ որևէ հանրօգուտ, սեփական անձը զարգացնող զբաղմունքի վրա ու որպես տարբերակ առաջարկում ենք թութակ պահելը... Բացի այդ ուզում ենք, որ մարդիկ գնեն լավ, եթե կարելի է այդպես ասել, որակի թռչուններ, քանի որ հակառակ դեպքում տերը դրանցով չի ուրախանալու...
Հարցրել է: մարի

Ալիքավորներ ունեցել եմ, մի հինգ զույգ... պարզապես ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ թութակի գինը պետք է լինի առնվազն 5000 դրամ, որ իմաստ ունենա դրանց կերակրել - հակառակ դեպքում մեծ վնասներ ես կրում: Իմ ասածը շատերի համար անհասկանալի է, քանի որ շատ-շատերը ցավոք սրտի իրենց թութակներին կերակրում են միայն արևածաղիկ-կորեկ-վարսակ խառնուրդով:
Ես իմ թութակներին ՕՐԵԿԱՆ տալիս եմ մոտ ութ տեսակի կեր, բազմացման ժամանակ հասցնում եմ տասներկու տեսակի կերերի... գնացեք շուկա ու նայեք ամենաէժան խնձորը ու խաղողը հիմա ինչ արժեն...
Իսկ կերի տեսանկյունից կապ չունի դու ալիքավոր ես պահում դե ժակո, պարզապես ժակո ձագի գինը 1250-1500$, իսկ ալիքավորինը՝ 700-1000 դրամ: Մի մոռացեք, որ ես իմ թութակներին չեմ վերցնում գնում շուկայում կանգնում, այլ հանձնում եմ վերավաճառողներին, որոնք ձեզ նույն ալիքավորին վաճառում են 1500 - 3000 դրամով...
Շուտով ես հրապարակելու եմ թռչունների ինքնարժեքները - պարզապես հիմա ես և իմ համախոհները ծախսերի հաշվարկների մեջ ենք: 
Եթե դուք տանը պահում եք երկու ալիքավոր թութակ դուք պարտադիր բաների տաս տոկոսը չեք անում, իսկ մենք օգտագործում ենք հատուկ ֆիլիպս լամպեր որոնց լույսը ամենամոտն է արևային լույսին ու ամեն այդպիսի լամպը արժէ մոտ 3000 դրամ, մենք գնում ենք պրոֆիլակտիկ դեղամիջոցներ, քանի որ հավաքածուի անվտանգությունից ելնելով պարտավոր ենք տարին երկու անգամ ճճվաթափ անել, տարածքը ախտահանել, բներ պատրաստել և այլն իսկ դա ծախս էր են ...
Հարցրել է: մարի

Մնաց 18% որ յութուբի վրա հայտնվի - կարծում եմ մի քսան րոպե 
Հարցրել է: tutak sirox

Նշանակում է որ ձու են կերել... միքիչ գիրք կարդացեք ու նման հարցերով մի խլեք իմ ժամանակը:



Бесплатный хостинг uCoz