Երեքշաբթի, 2012-02-22, 11:41 PM
Ողջունում ենք Гость | RSS

Վիճակագրություն


Կայքում են` 4
Հյուրեր` 4
Գրանցվածներ 0

Մուտքի էջ

Անուն կայքում:
Ծածկագիր:

Google Որոնում



Share |




Օրացույց

«  Փետրվար 2012  »
ԵրկԵրՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829




Exchange Rates of Armenian Dram (AMD)





                                                             


   Ողջունում եմ բոլորին ով, կիսելով սերը թութակների նկատմամբ, այցելել է tutak.am կայքը:

   Անձամբ ունենալով մեկ ու կես տասնյակը գերազանցող տեսակների մոտ հարյուր թութակ` համապատասխան թռչնանոց երկար տարիների բազմացման, բուժման և վարժեցման փորձ` որոշեցի ստեղծվել կայք բոլոր այն հայախոս անձանց համար, ովքեր հետաքրքրվում են, ունեն կամ պարզապես ցանկանում են ավելին իմանալ թութակների մասին կամ պատրաստվում են ձեռք բերել թութակ: Իմ հիմնական նպատակն է ընդլայնել և զարգացնել մեր երկրում ավիակուլտուրան` սիրահարներին և փորձագետներին մեկ վիրտուալ տարածքում համախմբելու, փոխօգնության և փորձի ու գիտելիքի փոխանցման միջոցով:

   Հենց այս նպատանկների իրագործման համար է ստեղծվել tutak.am կայքը: Որպես նպատակների իրագործման միջոց կայքում գործում է`

   ֆորում – փորձի և գիտելիքի փոխանցման վիրտուալ ակումբը,
   գրադարան – ժամանակով ստուգված գիտելիքի շտեմարանը,
   տեսադարան – բոլոր անդամակցողների թռչունների նկարների ժողովածուն,
   գործնական կապերի հաստատման համար նախատեսված հայտարարությունների բաժինը, որը թույլ է տալիս անվճար տեղադրել ընտանի կենդանիների գնման, վաճառքի, փոխանակման  մասին հայտարարություններ:

   Չհետապնդելով առևտրային շահույթ` կայքում նաև պարբերաբար վաճառքի եմ առաջարկելու իմ թռչուններից ստացած ձագերին կամ ավելորդ սեռահասուն թռչուններին, որոնց գները նշանակալիորեն տարբերվելու են շուկայական առաջարկից:

   Տեղեկատվության համակարգման համար նաև ձեռնարկվել է Զոոռադար նախագիծը, որի նպատակն է համադրել Երևան քաղաքի քարտեզը և կենդանաբանական խանութները, ձեր գտնվելու վայրից դրանք ավելի հեշտ գտնելու համար:

   Այս կայքը, ինչպես նմանատիպ բոլոր ձեռնարկները, ունենում են նախաձեռնողներ, բայց չեն ունենում սեփականատերեր, քանզի գիտելիքը պատկանում է ողջ շահագրգիռ հանրույթին: Այս պատճառով ուրախ եմ ամեն կայքի այցելուի մեջ տեսնել նաև համահեղինակ, գիտելիքը ու փորձը պատրաստակամությամբ կիսող անձնավորություն և ակնկալում եմ գործուն մասնակցություն Հայաստանում ավիակուլտուրան զարգացնելու գուրծում:

Բագրատ Հարությունյան



Бесплатный хостинг uCoz