Երեքշաբթի, 2012-02-22, 11:40 PM
Ողջունում ենք Гость | RSS

Վիճակագրություն


Կայքում են` 5
Հյուրեր` 5
Գրանցվածներ 0

Մուտքի էջ

Անուն կայքում:
Ծածկագիր:

Google Որոնում



Share |




Օրացույց

«  Փետրվար 2012  »
ԵրկԵրՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829




Exchange Rates of Armenian Dram (AMD)





                                                             






2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ`

2.1 Համախմբել անազատ պայմաններում էկզոտիկ թռչուններ տիրապետող անձանց և կազմակերպություններին` հանուն նրանց պաշտպանության և պատշաճ կենսապայմանների ապահովման:
2.1.1. Կազմակերպել գիտելիքի, փորձի փոխանակումը և տարածումը ինչպես նաև կարողությունների զարգացումը էկզոտիկ թռչուններ տիրապետող անձանց և կազմակերպություններին միջև:
2.1.2. Տարածել և քարոզել անազատ պայմաններում պահվող էկզոտիկ թռչունների խնամքին առնչվող գիտական հիմքերը և տեխնիկական նորամուծությունները:
2.1.3. Տարածել և քարոզել անազատ պայմաններում պահվող էկզոտիկ թռչունների բազմացմանը առնչվող գիտական հիմքերը և տեխնիկական նորամուծությունները:
2.1.4. Հավաքել, կուտակել և տարածել տեղեկատվություն, որը կնպաստի սելեկցիոն /ընտրության և զուգընտրության/ և տոհմային աշխատանքներ տանելու համար:
2.1.5. Հավաքել, կուտակել և տարածել տեղեկատվություն էկզոտիկ թռչուններ տիրապետողների և նրանց հավաքածուների մասին:
2.1.6. Հավաքել, կուտակել և տարածել տեղեկատվություն էկզոտիկ թռչունների առողջությանը, տիրապետման պայմաններին և դրանց առնչվող ապրանքների և ծառայությունների մատուցողների, մատուցման վայրերի, սակագների և պայմանների վերաբերյալ:
2.1.7. Տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ հաստատել ուղղակի ուղղակի գործընկերային կապեր` փորձի, գիտելիքների, հմտությունների, տեխնիկական միջոցների և նմուշների փոխանակման նպատակով
2.1.8. ՀՀ օրենքներով սահմանված կարգով և դրանց չհակասող միջոցներով պաշտպանել էկզոտիկ թռչուններ տիրապետող անձանց իրավունքները:
2.1.9. Աջակցել կազմակերպության անդամներին ձեռք բերել մասնագիտական գույք և գրականություն, կերեր, անասնաբուժական միջոցներ ու հարակից պարագաներ, թռչունների նմուշներ տեղեկատվության հավաքման, գործնական կապերի հաստատման և հարակից այլ գործունեության միջոցով:
2.1.10. Իրականացնել ՀՀ օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կանոնադրությունից բխող այլ գործունեություն:

2.2 Բարձրացնել հասարակության իրազեկվածությունը էկզոտիկ թռչունների վերաբերյալ:
2.2.1. Տարածել էկզոտիկ թռչունների վերաբերյալ համակարգված տեղեկատվություն:
2.2.2. Հանրությանն իրազեկել էկզոտիկ թռչունների խնամքի, գնման, վաճառքի, ներկրման և արտահանման վերաբերյալ միջազգային և ներպետական չափանիշների, օրենքների և որոշումների մասին:
2.2.3. Բարձրացնել վտանգված կամ անհետացման եզրին գտնվող էկզոտիկ թռչունների վերաբերյալ միջազգային կոնվենցիայի, դրա հավելվածների և հարակից տեղեկատվության հասանելիությունը:
2.2.4. Խթանել և աջակցել թռչնասիրության մշակույթի զարգացմանը:
2.2.5. Կազմակերպել և մասնակցել բաց դասերի, քննարկումների, շարժական ցուցահանդեսների, համաժողովների և նմանատիպ միջոցառումների, որոնք ուղղված կլինեն տարբեր սոցիալական խմբերին:
2.2.6. Պատրաստել և տարածել գիտակրթական բնույթի տեսահոլովակներ, գրքեր և այլ տեղեկատվական նյութեր:
2.2.8. Նպաստել անազատ պայմաններում գտնվող էկզոտիկ թռչունների «Հինգ ազատությունների» արժևորմանն ու կիրառմանը: «Հինգ ազատություններ» ասելով հասկանում ենք ազատություն՝
2.2.8.1 Քաղցից և ծարավից
2.2.8.2 Անհարմարությունից
2.2.8.3 Ցավից և հիվանդությունից
2.2.8.4 Բնական պահվածքից
2.2.8.5 Վախից և հալածանքից
2.2.9.Իրականացնել ՀՀ օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կանոնադրությունից բխող այլ գործունեություն:

2.3 Նախաձեռնել և նպաստել իրավական դաշտի բարեփոխմանն ու կիրառմանը:
2.3.1. Մշակել, փորձարկել և ներդնել հաշվապիտակների (փակ, չհանվող օղակ), վկայականների, հաշվառման մատյանների, տոհմային գրքերի և հարակից նյութերը էկզոտիկ թռչուններ բազմացողների շրջանում:
2.3.2. Պատրաստել հաշվապիտակների վկայականների, հաշվառման մատյանների, տոհմային գրքերի և հարակից նյութերի թվայնացված շտեմարաններ տվյալների հասանելությունը և հրապարակայնությունը ապահովվելու համար:
2.3.3. Անցկացնել հանրային կարծիքի, իրավական դաշտի, կենսաբանական և այլ գիտական հիմքերի վրա կազմակերպված ուսումնասիրություններ իրավական դաշտի համալրման, բարեփոխման և կիրառման համար:
2.3.4. Համագործակցել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և պատկան այլ մարմինների հետ էկզոտիկ թռչունների խնամքի, գնման, վաճառքի, ներկրման և արտահանման ոլորտում իրավական դաշտի կազմավորման և կատարելագործման նպատակով:
Իրականացնել ՀՀ օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կանոնադրությունից բխող այլ գործունեություն: 

2.4 Պաշտպանել վտանգված կամ անհետացման եզրին գտնվող էկզոտիկ թռչուններին վերացումից:
2.4.1. Խրախուսելով անազատ պայմաններում բուծումը՝ կանխել բնության մեջ գնտվող առանձնյակների ապօրինի որսը և վաճառքը:
2.4.2. Անազատ պայմաններում բուծված էկզոտիկ թռչունների հաշվառման, մոտազգակցական խաչասերման կանխմամբ նպաստել անազատ պայմաններում տեսակների պահպանմանը:
2.4.3. Իրականացնել կրթական միջոցառումներ հայաստանցիների համար մանկուց ճանաչելու, հասկանալու և պատշաճ կերպով վերաբերվելու կենդանիներին` ընդհանրապես և էկզոտիկ թռչուններին` մասնավորապես:


Бесплатный хостинг uCoz