Հարգելի կայքի այցելուներ, այսօր առավոտյան 10:30 Երկիր Մեդիա հեռուստաալիքով Էկզոտարիումի տնօրենը ներկայացնում էր իր "Կեշա" արային: Այսօր կամ վաղը այդ տեսանյութը կտեղադրենք մեր կայքում
|
Միխաիլ Հարությունյանի հավաքածույում ծնվել է սենեգալյան թութակի ձագ, վերջին անգամ նման բան էր արձանագրվել յոթ տարի առաջ, յոթերրորդ մասիվ ապրող մի բուծողի մոտ, որի անունը Հովհաննես է /վստահ չեմ - այդպես են ասում մարդիկ ում հետ ես շփվում եմ:/
|
Հարգելի կայքի այցելուներ, բոլոր նրանք ովքեր զբաղվում են էկզոտիկ թռչունների բազմացմամբ, ունեն բացառիկ հնարավորություն անդամակցել "էկզոտիկ թռչուններ բուծողների ու տիրապետողների հայկական միավորում" ՀԿ և ստանալ միջազգային ստանդարտի համապատասխան չհանվող, 2012 թվականի գույնով /մուգ կարմիր/ ներկված, անհատական չհանվող օղակներ և տոհմային գիրք: Օղակների նմուշները կարող եք գտնել այստեղ
|
Կարծում եմ շատերիդ է հայտնի, որ ես, որքանով որ ինձ է հայտնի, կարմրապոչ ժակոների միակ բազմացնողն եմ մեր երկրում: Ցանկանալով տարածել իմ փորձը և գիտելիքը տեղադրում եմ մի հետաքրքրի տեսագրություն /շուտով կլինի նաև շարունակությունը/, որտեղ թաքնված տեսախցիկով ձայնագրված է ժակոների սիրախաղը:
|
|
Հարգելիներս, բոլոր նրանք ովքեր հարց են տալիս կայքի "հարց ու պատասխան" բաժնի միջոցով հասկացեք, եթե հայերեն տառերով չգրեք հարցը չենք պատասխանելու: Օրեկան մոտ տասը հարց ենք ջնջում, քանի որ դրանք գրված են անգլերեն տառերով...
|
Հարգելի կայքի այցելուներ, Ալեքսանդր Սանոսյանի (Alex) օգնությամբ մեր կայքի գրադարանը համալրվել է նոր գրքով, որը նվիրված է աֆրիկյան մոխրագույն թութակին կամ ինչպես նրան այլ կերպ կոչում են ժակոին: Գրքի հեղինակը ռուս կենսաբան Ֆոմինն է: Գիրքը ռուսերեն լեզվով է: Գիրքը հասանելի կլինի ներբեռնելու համար 13.01.2012-ից սկսած, կարող եք օգտվել այս հղումից կամ մտնել գրադարանի ռուսալեզու գրքերի բաժին:
|
Շնորհիվ մի շարք համախոհների այսօրվանից գործում է ԷԿԶՈՏԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԲՈՒԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՒՄ հասարակական կազմակերպությունը: Մի ակումբ, որը փորձելու է համախմբել բորոլ թռչուններ պահողներին հանուն գիտելիքի, զարգազման և փոխօգնության:
|
|
Թութակների կերերի տեսակներին և դրանց նկարագրերին կարող եք ծանոթանալ մեր ֆորումում: Սիրով կպատասխանենք ձեր հարցերին....
|
|